Դեթրոյթում  կայացել է քրիստոնյա և մուսուլման հեղինակավոր հոգևորականների հանդիպումը, որը նախաձեռնել էր  ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Բիլալ Կապալանին: Հանդիպման ժամանակ, որին  մասնակցել էին հոգևոր 20  առաջնորդներ, նախագահել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Հանդիպման գլխավոր թեման էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների պայմաններում  քրիստոնյաների և մուսուլմանների միմյանց  աջակցելու հարցը: Մասնակիցները խոսել  էին  մասնավորապես <<Իսլամական պետություն>>  տխրահռչակ խմբավորման  գործունեության մասին: Հանդիպման արդյունքում ներկաները քրիստոնյաներին և մուսուլմաններին  կոչ էին արել համախմբել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարելու համար: