Daily Archives: December 21, 2015

Վատիկանում վառել են Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 18-ի երեկոյան Վատիկանի սուրբ Պետրոսի հարապարակում վառել են  Սուրբ Ծննդյան  հսկայական տոնածառի լույսերը:  Ինչպես միշտ տոնածառի հարևանությամբ տեղադրված է  Սուրբ Ծնունդը  պատկերող դեկորացիաները: 25 մետր բարձրություն ունեցող եղևնին  Վատիկան են ուղարկել գերմանական Բավարիայից, իսկ Սուրբ Ծննդյան  մսուրը ներկայացնող  դեկորացիաները պատրաստվել են  Իտալիայի հյուսիսային  Տրենտո  թեմում: Նշենք, որ եղևնին և Սուրբ Ծննդյան մսուրը  նվեր են

Բ. Նաթանյահու. Իսրայելի կառավարությունը պաշտպանում է քրիստոնյա   համայնքին

Fides գործակալության համաձայն Իսրայելում կայացած << Քրիստոնեական  կոչ>> համաժողովում ունեցած ելույթի ժամանակ երկրի վարչապետ  Բենիամին Նաթանյահում   հայտարարել էր, որ  Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաները պաշտպանված են պետության կողմից: << Այսօր պարզ է արդեն, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի  միակ պետությունն է, որ պաշտպանում է քրիստոնյաներին, որտեղ քրիստոնյաները  ապրում են խաղաղ պայմաններում և նրանց

Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի  66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին: Պատգամավորները  խնդրում են, որպեսզի   Մեծ  Բրիտանիան ՄԱԿ-ում  բարձրացնի  <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում  քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը:Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս,  գիտնականներ, իրավաբաններ և այլոք: Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների

Սլովենիան մերժել է օրինականացնել միասեռ ամուսնությունները

BBC-ի տեղեկացմամբ` Սլովենիայում կայացած   միասեռ ամուսնությունները օրինականացնելու և միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու վերաբերյալ հանրաքվեում բնակչությունը դեմ է քվեարկել: Ընտրողների ավելի քան  63% -ը դեմ է նման ամուսնություններին: Նշենք, որ այս տարվա մարտին Սլովենիայի խորհրդարանը  հաստատել էր  միասեռ ամուսնությունների օրինականացումը, սակայն  ընդիմադիրները կարողացել էին հասնել այն բանին , որ   այդ հարցի վերաբերյալ  հանրաքվե անցկացվի: Պահպանողական

Ֆրանսիայի իշխանությունները  Սուրբ Ծննդյան տոնակատարության առիթով խստացնում են անվտանգության միջոցառումները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար  Բերնար Կազնյովը կոչ է արել  Սուրբ Ծննդյան տոնակատարության  օրերին խստացնել անվտանգության միջոցները  տաճարներում և դրանց հարակից տարածքներում: Այդ մասին նախարարը նշել էր տեղի իշխանություններին, ոստիկանությանը և ժանդարմերիային   ուղղված կարգադրությունում: Քրիստոնեական համայնքների  առաջնորդներին ևս կոչ է արվել  զգոն լինել:  Բերնար Կազնյովը նշել է, որ մասնավորապես անհրաժեշտ է ստուգել այդ օրերին  տաճար այցելողներին