Daily Archives: December 3, 2015

Դրամական խոշոր զոհաբերություն <<Փրկության բանակ>> կազմակերպությանը

Վերջերս ամերիկյան Մինեսոտա  նահանգի Ռոուզմոնտ քաղաքում անհայտ մնալ ցանկացող ամուսնական զույգը  <<Փրկության բանակ>> բարեգործական կազմակերպությանը նվիրաբերել էր 500 հազար դոլար: Նշենք, որ <<Փրկության բանակ>>-ը կարիքավորների համար  զոհաբերությունները  հավաքում է հատուկ կարմիր փոքր դույլերի մեջ, որոնք դրվում են մարդաշատ վայրերում: Մթերային խանութում դրված  այդպիսի արկղի մեջ էլ գցել էին  500 հազար դոլարի  չեկը: Անհայտ մնալ ցանկացած [...]

By |2015-12-03T14:11:04+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Երուսաղեմում հայտնաբերել են Եզեկիա թագավորի կնիքը

Իսրայելական լրատվամիջոցների համաձայն  հնագետները գտել են 2700 տարվա վաղեմություն ունեցող   կավե խեցեբեկոր, որի վրա երևում է Եզեկիա թագավորի կնիքը: Այդ գտածոն հայտնաբերել են  Երուսաղեմի Հին քաղաքի պեղումների ժամանակ:  Գիտնականների կարծիքով  ժամանակին կնիքը  ամրացված է եղել  պապիրուսե փաստաթղթին, որը ստորագրել էր Եզեկիա թագավորը: Աստվածաշնչի համաձայն Եզեկիա թագավորը  Հրեաստանը կառավարել է Քրիստոսից առաջ 8-րդ դարում: <<Եվ Իսրայելի [...]

By |2015-12-03T14:09:47+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ձերբակալել են Պապի դեմ մահափորձ նախապատրաստող իսլամիստների

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյից ստացած տեղեկությունների հիման վրա Իտալիայի և Կոսովոյի  ոստիկանությունները  ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են  Հռոմի Պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:Այս մասին տեղեկացնում է  The Local թերթը: Այդ մարդկանց ձերբակալել են Իտալիայի և Կոսովոյի մի քանի քաղաքներում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Իրավապահները ձերբակալված խմբին  բնութագրել են որպես  վտանգավոր: Բոլոր ձերբակալվածները կոսովացի [...]

By |2015-12-03T14:07:32+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Կամերունի բանակը ոչնչացրել է ավելի քան 100 իսլամիստ գրոհայինների

Կամերունի հյուսիսում  բանակի  իրականացրած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ ոչնչացրել են <<Բոկո հարամ>> իսլամական խմբավորման ավելի քան100 գրոհայինների: Այս մասին տեղեկացրել է  Կամերունի  պաշտպանության նախարարությունը: Նախարարության տվյալներով  Կամերունի բանակային ստորաբաժանումները  հատուկ գործողություններ  են իրականացրել  Նիգերիայի հետ սահմանակից բնակավայրերը  իսլամիստներից մաքրելու համար: Հենց այդ վայրերում են գրոհայինները  ակտիվորեն գործում: Ազատագրել են գրոհայինների կողմից առևանգված  շուրջ 900 մարդու: Բացի [...]

By |2015-12-03T14:05:00+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top