Թ. Ֆյուրին հաղթանակի համար շնորհակալ է Աստծուն
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին: Նա հայտարարել է, որ Աստված է օգնել իրեն հաղթելու մարտում: Այդ մրցամարտից հետո 27-ամյա Թայսոնը գերծանր քաշային կարգում չեմպիոն է դարձել WBA, IBF, WBO, IBO տարբերակներով: Նա վերջ դրեց ուկրաինացի բռնցքամարտիկ Կլիչկոյի տաս տարի տևած բացարձակ չեմպիոնությանը և վերցրեց նրա չեմպիոնի
Ա. Պրոկոպչիկ. Եկեղեցին հասարակության մեջ պետք է քարոզի աստվածային արժեքների մասին
Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկի կարծիքով շատ կարևոր է, որ հասարակության մեջ եկեղեցին մշտապես բարձրաձայնի աստվածային արժեքների մասին: << Ականատես ենք լինում, որ մարդիկ Աստվածաշունչը չեն ընդունում, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ քրիստոնեությունն էլ ինչ որ չափով կորցրել է իր ուժը: Ցավոք սրտի, հասարակությունը ավելի է բարձրաձայնում իր արժեքների մասին, քան եկեղեցին
Իրաքի քրիստոնյաները աղոթում են տարածքների ազատագրման համար
Սուրբ Ծննդյան պահքի ընթացքում քաղդեա-կաթոլիկ բոլոր տաճարներում աղոթելու են Իրաքի Մոսուլ քաղաքը և Նինվեյի հովիտը իսլամիստ գրոհայիններից ազատագրելու, ինչպես նաև Իրաքում կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու համար: Այս մասին ասված է Քաղդեա- կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի համայնքներին ուղղված ուղերձում: Պատրիարքը հավատացյալներին կոչ է անում աղոթել <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից Իրաքի բռնազավթված տարածքների ազատագրման համար,
Ավարտվել է Հռոմի Պապի այցը Աֆրիկա
Նոյեմբերի 30-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի վեցօրյա այցը Աֆրիկա: Քենիայից և Ուգանդայից հետո Պապը այցելել էր Կենտրոնական–Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ արդեն երեք տարի է չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Երկրի մայրաքաղաք Բանգիում Ֆրանցիսկ I-ը կատարել էր գլխավոր տաճարի դռների բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջիկա Գթասրտության հոբելյանական տարվան: Այնուհետև Ֆրանցիսկ