Daily Archives: October 26, 2015

Ամերիկյան եկեղեցիները դեմ են առողջապահության դեպարտամենտի որոշմանը

Christian Today–ի համաձայն` Կալիֆորնիայի նահանգի առողջապահության դեպարտամենտը պահանջել է, որպեսզի եկեղեցիները վճարեն հղիության արհեստական ընդհատման բժշկական ծառայության համար  պետական բժշկական ապահովագրության շրջանակներում: Եկեղեցիները հրաժարվել են  վճարելուց, քանի որ հավատացյալները կտրականապես դեմ են  հղիության  արհեստական ընդհատումներին  և պատրաստ են պայքարել իրենց համոզմունքների համար: <<Ազատության պաշտպանության միությունը>> եկեղեցիների անունից հայց է ներկայացրել դատարան առողջապահության դեպարտամենտի դեմ` նպատակ [...]

By |2015-10-26T12:24:05+04:00October 26th, 2015|Նորություններ|0 Comments

Անգլիայում կրճատում են եկեղեցական արարողությունների թիվը

Անգլիայի Եկեղեցին մտադիր է մեծացնել այսպես կոչված << տոնական>> տաճարների թիվը, որոնցում  եկեղեցական արարողությունները կատարվելու են  միայն Սուրբ Ծննդյան և Հարության տոների ժամանակ: Պատճառը  տաճարները պահելու համար ֆինանսների բացակայությունն է և հավատացյալների թվի նվազումը: Վերջերս Անգլիայի Եկեղեցու   հրապարակած զեկույցի համաձայն  երկրի  15700  եկեղեցիներից յուրաքանչյուրի համար տարեկան   անհրաժեշտ է մոտավորապես 10 հազար ֆունտ ստեռլինգ: Սակայն այդ [...]

By |2015-10-26T12:13:50+04:00October 26th, 2015|Նորություններ|0 Comments

Առևանգված ճիզվիտ քահանան հնարավոր է ողջ է 

Մարդու իրավունքների  սիրիական  դիտորդական կենտրոնի տվյալների համաձայն  իսլամիստ ահաբեկիչների կողմից առևանգված  իտալացի ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոն ողջ է: Այս տեղեկությունը տվել են  <<Իսլամական պետություն>>  խմբավորման նախկին երկու  գրոհայիններ , ովքեր լքել են  իսլամիստների շարքերը:  Քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին  2013 թվականի հուլիսին  Սիրիայի հյուսիս -արևելյան Ռակա քաղաքում: Մինչ օրս  նրա ճակատագրի մասին հավաստի [...]

By |2015-10-26T12:12:16+04:00October 26th, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եկեղեցին  մերժել է  միասեռ ամուսնությունները

Վատիկանում ավարտվել է  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու   ընտանիքի  հարցերին նվիրված եպիսկոպոսների  ժողովը: Վերջին նիստում   հաստատվել էր  եզրափակիչ  զեկույցը, որը պատրաստել էր  Ֆրանցիսկ  I–ի  կողմից նշանակված 10  եպիսկոպոսներից կազմված  հատուկ հանձնաժողովը: 94 կետերից կազմված այդ զեկույցի համաձայն եկեղեցին  մերժում է միասեռ ամուսնությունները,  միաժամանակ նշելով, որ  անհրաժեշտ է հարգել  յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը` անկախ նրա սեռական ուղղվածությունից: Փաստաթղթում  բացարձակ անհանդուրժողական [...]

By |2015-10-26T12:09:46+04:00October 26th, 2015|Նորություններ|0 Comments

Կիպրոսում վերականգնում են ուղղափառ վանքը

Ուղղափառ քրիստոնյաները և թուրք մուսուլմանները  միասին վերականգնում են  Կիպրոսի թուրքական մասի հյուսիս- արևելքում գտնվող  Անդրեաս  առաքյալի վանքը:  Վանքը  կառուցվել է 19-րդ դարում, այն վայրում, որտեղ  ավանդության համաձայն առաքյալը  հրաշքով աղբյուր էր ստեղծել: Այդ վայրը ուխտատեղի էր դարձել  ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար: Սակայն 1974 թվականին Կիպրոսը հունական և թուրքական մասերի  բաժանվելուց   հետո  վանքը ամայացավ: [...]

By |2015-10-26T12:08:04+04:00October 26th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top