Անգլիկան և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև համաձայնագիր է ստորագրվել
Աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցում բաժանություններ են եղել: Վերջերս աստվածաբանական քննարկումներից հետո Անգլիկան եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները Հիսուսի բնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը: Ստորագրված այդ փաստաթուղթը կազմված է Հիսուսի բնության վերաբերյալ տաս դրույթներից, որոնց շուրջ եկեղեցիները համամիտ են: Հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրիայի Ղպտի եկեղեցու
Գրոհայինները հեռանում են <<Իսլամական պետության >> շարքերից
Ռուսական որոշ լրատվամիջոցների համաձայն`վերջին շաբաթներին մեծ թվով օտարերկրացի գրոհայիններ են հեռացել <<Իսլամական պետություն>>խմբավորման շարքերից: Որոշ գրոհայիններ խմբավորումից բարեհաջող հեռանալու համար ստիպված են եղել վճարել 9-20 հազար ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացրել են Թուրքիայում խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրները: Իսկ Թուրքիայի տաջիկ համայնքից հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հարյուրավոր տաջիկ գրոհայիններ են փախել << Իսլամական
Քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերա
Հոկտեմբերի 16-ին կայանալու է քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը կոչվում է <<Վուդլոն, համարձակվում եմ հավատալ>>: Կինոնկարի ռեժիսորը Ջոն Էրվինն է: Ֆիլմի հիմքում ընկած է 1970-ական թվականների իրական պատմություն: Այս ոգևորող կինոնկարը պատմում է Օրեգոն նահանգի դպրոցներից մեկի <<Վուդլոն>> կոչվող ֆուտբոլային ակումբում կատարված դեպքերի մասին: Դպրոցում, որտեղ տիրում էր ատելության և ռասիզմի մթնոլորտը հաղթում է սերը
Իսլամական պետությունը սրբազան պատերազմի կոչ է արել <<ռուս և ամերիկացի խաչակիրների>> դեմ
Reuters-ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորումը հայտարարություն է տարածել, որում բոլոր << ուղղահավատ>> մուսուլմաններին կոչ է արվում սրբազան պատերազմի` ջիհադի դուրս գալ <<ռուս և ամերիկացի խաչակիրների>> դեմ: Հայտարարության ձայներիզը տարածել են համացանցում: Իսլամամական այդ խմբավորումը իր բոլոր կողմնակիներին կոչ է անում միաբանվել և պայքար սկսել ամերիկացի և ռուս զինվորականների դեմ, որոնց հայտարարության մեջ անվանում են խաչակիրներ:
Կաթոլիկները կողմ են կանանց ձեռնադրմանը
Christian Today-ի համաձայն ընտանիքի հարցերին նվիրված Վատիկանում ընթացող եպիսկոպոսների ժողովում քննարկվել է կանանց քահանաներ և սարկավագներ ձեռնադրելու հարցը: Կանադայից արքեպիսկոպոս Պոլ-Անդրե Դյուրոշեն հայտարարել էր, որ կանանց ձեռնադրումը հնարավորություն է եկեղեցու կյանքում կանանց ավելի շատ ընդգրկելու համար: << Ամենուր, որտեղ դա հնարավոր է, անհրաժեշտ է հնարավորություն տալ կանանց եկեղեցական կառույցներում պաշտոններ զբաղեցնելու: Նրանք չեն կարող պատարագներ