Հռոմի Պապը բարձրացրել է բողոքականների կարծիքը Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ
ԱՄՆ-ում անցկացված հարցումները պարզել են, որ Ֆրանցիսկ I Պապը իր գործունեությամբ բարձրացրել է Կաթոլիկ եկեղեցու վարկը բողոքական հովիվների մոտ: Հարցումները կատարվել էին հեռախոսով, Պապի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հարցումներին մասնակցել էր հազար մարդ` հովիվներ, ծառայողներ կամ քահանաներ Ամերիկայի տարբեր բողոքական եկեղեցիներից: Հարցվածների 40%-ը հայտարարել էր, որ Պապը հայտնի է իր համեստությամբ, աղքատների նկատմամբ հոգատարությամբ և