Daily Archives: September 22, 2015

ԱՄՆ-ի ապագան կախված է քրիստոնյաների գործունեությունից

Christian Post-ի համաձայն` Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում  տեղի ունեցած ցույցի ժամանակ ներկայացվել էր օրենքի նախագիծ, որը հաստատվելու դեպքում  նահանգի տարածքում  կդադարի գործել  միասեռ ամուսնությունները օրինականացնելու վերաբերյալ Գերագույն դատարանի ընդունած որոշումը: Ցույցը կազմակերպել էին  տեղի եկեղեցիների  և քրիստոնեական միությունների ծառայողները: Մասնակցել էին  ավելի քան 400 քրիստոնյաներ: Ներկա էին եղել նաև քաղաքական գործիչներ, այդ թվում  նահանգի սենատոր Մեյ

Իսլամը անհամատեղելի է ԱՄՆ-ի Սահմանադրության հետ

NBC News հեռուստաալիքի  տեղեկացմամբ ԱՄՆ-ի  նախագահական ընտրությունների   թեկնածու, հանրապետական կուսակցության անդամ, նախկին նյարդավիրաբույժ Բեն  Կարստերը հայտարարել է, որ  մուսուլմանը չպետք է զբաղեցնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա կարծիքով իսլամը անհամատեղելի է ամերիկյան արժեքների հետ: << Ես ամբողջապես դեմ եմ մուսուլման նախագահի>>-ասել էր Կարստերը հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ: Բեն Կարստերը հայտարարել էր, որ նախագահի հավատքը պետք է

Սիրիայում իսլամիստ գրոհայինները հանձնում են զենքերը

Սիրիայում << Իսլամական պետություն>> և <<Ան նուսրայի ճակատ>> իսլամական ահաբեկչական խմբավորումների նախկին գրոհայինները  զանգավածաբար իրենց զենքերն են հանձնում: Այդ մարդիկ Սիրիայի քաղաքացիներ են, ովքեր  անցել էին իսլամիստների կողմը, իսկ հիմա  որոշել են վերադառնալ խաղաղ կյանքի: Քենեքեր քաղաքում <<Ան նուսրայի ճակատ>>խմբավորման  (սա Ալ Քաիդայի ճյուղն է Սիրիայում ) ավելի քան 500 գրոհայիններ կամավոր հանձնել են զենքերը

Հավանայում Պապի մատուցած Պատարագին մասնակցել էր  300 հազար մարդ

Սեպտեմբերի 19-ին եռօրյա հովվական այցով Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ժամանել է Կուբայի մայրաքաղաք Հավանա: Կուբացիները Պապին ջերմ ընդունելություն են ցույց տվել: Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել էր Կուբայի  նախագահ Ռաուլ Կաստրոն: Ընդունելության հանդիսավոր արարողությունից հետո Ֆրանցիսկ Պապը ուղևորվել էր Կուբայում Վատիկանի ներկայացուցչության շենքը: Գրեթե 18կմ երկարություն ունեցող ամբողջ   ճանապարհին  կաթոլիկ Հովվապետին ողջունելու համար հավաքվել էին ավելի

Պապը հանդիպել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների հետ

Կուբա կատարած իր եռօրյա այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի տուն և հանդիպել նրա հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Վատիկանի մի քանի ներկայացուցիչներ, Կաստրոյի կինը, և զավակները: Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի տեղեկացմամբ մոտ 40 րոպե տևած հանդիպումը անցել էր եղբայրական և բարեկամական ջերմ մթնոլորտում: Պապը և Ֆիդել Կաստրոն քննարկել