Daily Archives: September 15, 2015

Լույս է տեսնելու Բիլլի Գրեհեմի նոր գիրքը

Սեպտեմբերի 29-ին լույս է տեսնելու միջազգային հեղինակավոր ավետարանիչ  Բիլլի Գրեհեմի նոր գիրքը`<<Որտեղ եմ ես. երկինքներ, հավիտենականություն և կյանք սահմաններից դուրս>>: Գրքում Գրեհեմը  կիսվում է անցյալի, ապագայի և իրական  հավերժության մասին իր մտքերով,  պատասխանում է ճշմարտության, սիրո,  ապագայի հանդեպ համոզվածության հարցերին` ուսումնասիրելով,  թե դրանց մասին ինչ է ասում Աստվածաշունչը:  << Բիլլի Գրեհեմը հնարավոր է, որ այլևս

Իրանի նախագահը հրեաներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրեաներին շնորհավորել է Նոր տարվա`Ռոշ Աշանի կապակցությամբ:   Twitter-ի իր էջում հրապարակած շնորհավորական խոսքում Իրանի նախագահը հրեաներին մաղթել է խաղաղություն: <<Թող մեր ընդհանուր արմատները վերջապես հանգեցնեն  փոխադարձ խորը հարգանքի, խաղաղության և փոխըմբռնման: Քաղցր Նոր տարի>>-գրել է Հասան Ռոուհանին: Սա կարելի է ասել զարմանալի է, Իսրայելի և Իրանի միջև  մշտապես 

Աշխարհի հրեաները տոնում են Նոր տարին

Սեպտեմբերի 14-15-ին ողջ աշխարհում հրեաները տոնում են Նոր տարին` Ռոշ Աշանը: Ավանդաբար տոնակատարությունները սկսվել են տոնի նախօրեի` սեպտեմբերի 13-ի արևամուտից հետո:Այս տարի հրեական օրացույցի համաձայն 5776-րդ տարին է աշխարհի արարումից սկսած: Ռոշ Աշանը հրեական ամենագունեղ և պայծառ տոներից մեկն է: Իվրիտից թարգմանած Ռոշ Աշան նշանակում է տարվա սկիզբ: Այն խորհրդանշում է արարչագործության 6-րդ օրը` երբ

Ամերիկյան հատուկ ծառայությունները չեզոքացրել են Հռոմի Պապի դեմ հնարավոր ահաբեկչության սպառնալիքը

CBS News-ի տեղեկացմամբ  ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները  չեզոքացրել են  Հռոմի Պապի դեմ հնարավոր ահաբեկչության սպառնալիքը  առաջիկայում նրա  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  ազգային անվտանգության կոմիտեի  ղեկավար  Մայքլ Մաքքոլը: Նրա  խոսքով  այդ տեղեկությունները  տրամադրել  է Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է  բարձրաստիճան  անձանց անվտանգության համար: <<Մասնավորապես, մենք  կարողացել ենք  կանխել հնարավոր ահաբեկչությունը>>

Հռոմի Պապը մտահոգված է  իսլամիստ գրոհայինների Եվրոպա  թափանցելու հնարավորությամբ

Պորտուգալական <<Renesans>> ռադիոալիքին տված հարցազույցում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հայտարարել է, որ  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները փախստականների անվան տակ կարող են թափանցել  Եվրոպա,  հետո Իտալիա և Հռոմ: << Այսօր անվտանգության պայմանները փոխվել են, որովհետև Սիցիլիայից 400կմ հեռավորության վրա  գործում է ամենադաժան ահաբեկչական խմբավորումը` <<Իսլամական պետությունը>>: Բացի դա,  իրական վտանգ կա, որ փախստականների տեսքով  այդ խմբավորման