Daily Archives: September 7, 2015

Ավելի քան   4  հազար իսլամիստ գրոհայիններ են թափանցել Եվրոպայի երկրներ

<<Իսլամական պետություն>> խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ  փախստականների անվան տակ թափանցել են  Եվրամիության երկրներ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով այդ խմբավորման մեջ գտնվող աղբյուրին: Գործակալի համաձայն գրոհայինները հաջողությամբ մտել են Եվրոպա: Նրա խոսքով իսլամիստները  միանում են փախստականներին  թուրքական Իզմիր և Մերսին քաղաքների  նավահանգիստներում, այնուհետև   Միջերկրական ծովով  հասնում են Իտալիա,

 Հռոմի Պապը Եվրոպայի կաթոլիկ թեմերին կոչ է արել ապաստան տալ փախստականներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը   կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ կոչ է արել, որպեսզի  Եվրոպայի յուրաքանչյուր վանք, կաթոլիկ թեմ  ընդունեն փախստական գոնե մեկ ընտանիքի: Այս կերպ Պապը իր վերաբերմունքն է արտահայտել միգրանտների ողբերգական վիճակի նկատմամբ, միգրանտների, ովքեր  փախչում են Եվրոպա` փրկվելու պատերազմներից, քաղցից և հալածանքներից: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին` կաթոլիկ Հովվապետը ասել էր.<<Թող Եվրոպայի յուրաքանչյուր  համայնք,

ТБН-Россия հեռուստաալիքի թիմը  խնդրում է շարունակել  աղոթել Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար

ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները  կոչ են արել քրիստոնյաներին  շարունակել աղոթել   հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի  առողջության վերականգման համար: << ТБН-ի սիրելի բարեկամներ: Հարգելի հեռուստադիտողներ: ТБН-Россия  հեռուստաալիքի աշխատակազմը   կոչ է անում  շարունակել աղոթել   մեր ղեկավար  Իգոր Նիկիտինի  ֆիզիկական ուժերի վերականգման համար: Վերջերս մենք   միասնական աղոթքի օր էինք  հայտարարել, որի  ժամանակ  հազարավոր ընկերներ միացել էին մեզ: Դրանից հետո

Հնդկաստանի մուսուլման առաջնորդները դատապարտել են Իսլամական պետությանը

Հնդկաստանում ավելի քան հազար մուսուլման քարոզիչներ և աստվածաբաններ  ֆետվ են հրապարակել (իսլամում կրոնական օրենսդրական փաստաթուղթ), որում դատապարտում են  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը: Այս կերպ խմբավորման գործունեությունը անօրինական են ճանաչել: Փաստաթղթում նշված է, որ խմբավորումը իրեն անվանել է <<Իսլամական պետություն>>, սակայն  ոչ մի կապ  չունի իսլամի հետ և պղծում է կրոնի  հիմքերն ու սկզբունքները: Նշենք, որ Հնդկաստանը

Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն 

Ամերիկյան Կենտուկի նահանգի  դատարանը  վճիռ է ընդունել  կալանավորել  քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի  Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է  ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին: Կիմը  հայտարարել է, որ  միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրա կարծիքով  համասեռամոլների ամուսնությունները  խախտում են Աստծո օրենքը  և այդ պատճառով ինքը հրաժարվում է կատարել իր