Ուգանդայում իսլամիստ ահաբեկիչները փորձում են սպանել նախկին մուսուլման առաջնորդ և ուսուցիչ, ներկայումս քրիստոնեություն ընդունած Հասան Մուվանգուզիին: Նա բնակվում է և քարոզում Ուգանդայի արևելյան Բուդակա շրջանում: Նախկին շեյխ Հասանը այժմ հայտնի է քրիստոնեական իր ակտիվ գործնեությամբ, ավետարանի քարոզչությամբ, ինչի համար հալածվում է մուսուլմանների կողմից: Վերջին երկու շաբաթների ընթացքում իսլամիստ գրոհայինները երկու անգամ մահափորձ էին կատարել Հասան Մուվանգուզիի դեմ: Նա հրաշքով է մահից փրկվել: Հունիսի վերջերին մուսուլման գրոհայինները նրա համար դարան էին սարքել մեկուսի վայրում, իսկ որոշ ժամանակ անց , ուշ երեկոյան դանակներով և մահակներով զինված մի խումբ մարդիկ ներխուժել էին Հասան Մուվանգուզիի տուն: Բարեբախտաբար Հասանը և նրա ընտանիքի անդամները այդ պահին տանը չէին, այլ գտնվում էին աղոթքի հավաքույթին: Հարևանների վկայությամբ հարձակվողները բղավում էին, որ պահանջում են Հասանի գլուխը: <<Ես շնորհակալ եմ Աստծուն Նրա պաշտպանության և հոգատարության համար: Մենք քրիստոնյա մեր եղբայրների և քույրերի աղոթքի կարիքն ունենք, որովհետև իմ ընտանիքը բնակվում է մշտական վախի պայմաններում>>-ասել էր Հասան Մուվանգուզին: