Նեբրասկա նահանգում վերացրել են մահապատիժը
<<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>կազմակերպությունը ողջունել է Նեբրասկա նահանգում մահապատժի վերացումը: Մայիսի 29-ին նման որոշում էր ընդունել նահանգի կոնգրեսը` չնայած ընդդիմադիրների հզոր դիմադրությանը: <<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>-ի նախագահ, մոնսինյոր Թոմաս Վենսկին շնորհավորել էր Նեբրասկայի կոնգրեսականներին, հոգևորականությանը և մահապատժի վերացման համար պայքարի բոլոր մասնակիցներին: <<Մենք հավատքի մարդիկ ենք, հավատում ենք և հույս ունենք կորուսյալ հոգիների փրկության համար: Մենք` հոգևորականներս [...]




