Monthly Archives: June 2015

Նիգերիայում կաթոլիկ քահանա է սպանվել

Fides-ի տեղեկացմամբ Նիգերիայի  հարավային Օնդո քաղաքում   կաթոլիկ քահանա Գուդվիլ Օնիեկան և նրա կրտսեր եղբայրը  ավազակային հարձակման  զոհ են դարձել: Հանցագործները  փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, որում գտնվել են քահանան և նրա եղբայրը: Երբ մեքենան չի կանգնել, հանցագործները կրակել են բենզինի բաքի վրա: Մեքենան պայթել էր  և հրդեհվել: <<Open Doors>> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով  քրիստոնյաների դեմ  հալածանքների [...]

By |2015-06-04T11:49:02+04:00June 4th, 2015|Նորություններ|0 Comments

Հարձակում քրիստոնեական  տաճարի վրա

Պակիստանի Փենջաբ  նահանգի մայրաքաղաք Ֆեյսալաբադում  մի խումբ մուսուլմաններ  հարձակում են  գործել քրիստոնեական եկեղեցու վրա: Նրանք կրակել են տաճարի վրա, կոտրել  ապակիները և հրդեհել դարպասը: Չնայած հարձակումը կատարվել էր  գիշերը, տեղի բնակիչները տեղեկանալով այդ մասին  անմիջապես եկել էին տաճար և մարել  հրդեհը: Ոստիկանությունը արդեն ձերբակալել է երեք կասկածյալի:  Քրիստոնյա քահանա Դիլավար Մասիհը  լրագրողներին հայտնել էր, որ [...]

By |2015-06-04T11:47:23+04:00June 4th, 2015|Նորություններ|0 Comments

Հովիվ Աբեդինիին ազատ արձակելու կոչ

Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ  Իրանի կառավարությանը կոչ են արել բանտից ազատ արձակել    քրիստոնյա հովիվ Սաիդ Աբեդինիին: <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոն>> իրավապաշտպան կազմակերպության  ներկայացուցիչների խոսքով հովվի կինը` Նագմեհ Աբեդինին  ելույթ էր ունեցել  Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջ, հանդիպել էր Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատական միության և  Քրիստոնյա-սոցիալական միության  ղեկավարների հետ, ինչպես նաև Ֆրանսիայում [...]

By |2015-06-04T11:46:14+04:00June 4th, 2015|Նորություններ|0 Comments

Ռուս Ուղղափառ եկեղեցին խզել է կապերը Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների հետ

Մոսկվայի Պատրիարքությունը քննադատել է Շոտլանդիայի Երիցական եկեղեցու համասեռամոլներին ձեռնադրելու և Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցու  միասեռ ամուսնությունները օրհնելու  որոշումները: <<Ռուս Ուղղափառ եկեղեցին խոր հիասթափություն է ապրել Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների ընդունած որոշումներից, քանի որ դրանք անհամատեղելի են    քրիստոնեական բարոյականության նորմերի հետ>>-ասված է Եկեղեցական արտաքին կապերի բաժնի տարածած հայտարարությունում: Քանի որ բողոքական համայնքների հետ հարաբերությունները կախված [...]

By |2015-06-04T11:47:48+04:00June 4th, 2015|Նորություններ|0 Comments

«Սիրիայի քրիստոնյաները հիասթափվել են Արևմուտքից»

Սիրիական–կաթոլիկ եկեղեցու  Պատրիարք Իգնատիոս  Յուսեֆ  3-րդ  Յունանը քննադատել է Մերձավոր Արևելքում  եվրոպական պետությունների քաղաքականությունը: <<Մերձավոր Արևելքում   արևմտյան  նմուշի դեմոկրատիա ստեղծելու փոխարեն  եվրոպական երկրները պետք է  կոնկրետ գործողություններ կատարեն   հալածվող քրիստոնյաներին օգնելու համար: Ներկայումս Սիրիայում և Իրաքում ավելի քան 150 հազար քրիստոնյաներ փախստականի կարգավիճակում են և ապրում են շատ ծանր պայմաններում>>-ասել  էր  Պատրիարքը <<Վատիկանի ռադիոյին>> տված [...]

By |2015-06-03T10:05:32+04:00June 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանկլին Գրեհեմը  քննադատել է քրիստոնյաների նկատմամաբ անհանդուրժողական  վերաբերմունքը

Բիլլի Գրեհեմի անվան Ավետարանական Ասոցիացիայի նախագահ, քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը  հերթական անգամ քննադատել է քրիստոնեության նկատմամբ առկա  անհանդուրժողական վերաբերմունքը: Այս անգամ Գրեհեմը ելույթ  է ունեցել  այն դեպքից հետո,  երբ ծովային հետևակային կորպուսի  կրտսեր կապրալ  Մոնիֆու Սթերլինգին  ազատել էին ծառայությունից, որովհետև այդ աղջիկը   մերժել էր կատարել հրամանատարի հրամանը և  իր համակարգչից հեռացնել  Եսայի մարգարեության գրքից բերված  խոսքերը`<<Բոլոր [...]

By |2015-06-03T10:06:32+04:00June 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Վատացել է Ասիա Բիբիի առողջական վիճակը

Պակիստանում  աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահապատժի դատապարտված քրիստոնեուհի Ասիա Բիբիի առողջական վիճակը վատացել է: Նա տառապում է աղիքների արյունահոսությունից  և կարիք ունի բժշկական շտապ օգնության:  Ասիայի ընտանիքը խնդրում է օգնել նրան ապահովելու դեղամիջոցներով և տեղափոխել  Լահորին մոտ գտնվող բանտ: Ներկայումս քրիստոնյա այդ կինը բանտարկված է Մուլթանի բանտում, որը բավականին հեռու է Լահորից, որտեղ բնակվում է Ասիա [...]

By |2015-06-03T07:49:33+04:00June 3rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top