Monthly Archives: June 2015

Ձերբակալել են եկեղեցում  կրակ բացած երիտասարդին 

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի քրիստոնեական տաճարներում հրաձգության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ են կատարում: Հունիսի 18-ին նահանգի Չարլստոն քաղաքի եկեղեցիներից մեկում, որտեղ հիմնականում հաճախում են  աֆրոամերիկացիներ, հրաձգություն էր տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է 9 մարդ` այդ թվում նաև եկեղեցու հովիվը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին: Դա 21տարեկան Դիլան Ռուֆն է : Ականատեսների վկայությամբ այդ [...]

By |2015-06-19T14:10:24+04:00June 19th, 2015|Նորություններ|0 Comments

Հինդու արմատականները պահանջում են փակել կաթոլիկ դպրոցները

AsiaNewsի տեղեկացմամբ`հնդկական աջարմատական <<Hindu Janajagruti Samiti>> կազմակերպությունը պահանջում է  Հնդկաստանում արգելել կաթոլիկ դպրոցները: Նման կոչով կազմակերպությունը հանդես էր եկել <<Համահնդկական հինդու համաձայնագրի>>  նիստի  ժամանակ, որը կայացել էր Գոա կղզում: Նիստի մասնակիցները  հաստատում էին, որ կաթոլիկ դպրոցների ղեկավարությունը  արգելում է աշակերտներին  հետևել հինդուիզմի  սովորույթներին: <<Նման պահանջը անհեթեթ է: Մեր դպրոցների աշակերտները կամավոր են  հաճախում դպրոց, որովհետև [...]

By |2015-06-19T14:08:59+04:00June 19th, 2015|Նորություններ|0 Comments

Հույն Ուղղափառ եկեղեցին դեմ է Յոգայի համաշխարհային օրվան

ՄԱԿ-ի կողմից հունիսի 21-ը որպես Յոգայի համաշխարհային օր հռչակելու որոշման կապակցությամբ  Հունաստանի Ուղղափառ եկեղեցու Սինոդը  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Մենք հարգում ենք հավատքի ազատությունը, որը երաշխավորված է Հունաստանի սահմանադրությամբ, սակայն ելնելով հովվական մեր պատասխանատվությունից, ուղղափառ մեր համայնքին հիշեցնում ենք, որ յոգան ոչ թե ֆիթնեսի մի ձև է, այլ  համարվում է հինդուիզմի հիմնային ուսմունքը, [...]

By |2015-06-19T14:06:49+04:00June 19th, 2015|Նորություններ|0 Comments

Իսրայելի վարչապետը հանձնարարել է արագ հետաքննել քրիստոնեական տաճարի հրդեհման դեպքը

Իսրայելի վարչապետ  Բենիամին Նաթանյահուն  հակաահաբեկչական հատուկ ծառայությանը հանձնարարել է  արագ հետաքննել կաթոլիկ տաճարի հրդեհման դեպքը: Մինչ այդ հրդեհման գործը գտնվում էր  ոստիկանության վարույթում: Տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ  Հիսուսը բազմացրել էր հացը և ձուկը: << Տաճարի հրդեհումը դա հարձակում է բոլորիս դեմ: Իսրայելում կրոնի ազատությունը հիմնային արժեքներից  մեկն է և երաշխավորված է օրենքով: Այս [...]

By |2015-06-19T14:05:06+04:00June 19th, 2015|Նորություններ|0 Comments

Հրապարակվել է Հռոմի Պապի նոր ուղերձը

Հունիսի 18-ին Վատիկանում հրապարակել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի թվով երկրորդ էնցիկլիկան: Կաթոլիկները էնցիկլիկա են անվանում Պապի ուղերձը  բարձրաստիճան հոգևորականությանը և հավատացյալներին: Պապի այս ուղերձը բաղկացած  է  184 էջից և  նվիրված է  շրջապատող միջավայրին  ու կլիմայական փոփոխություններին: Փաստաթղթում  Ֆրանցիսկ I-ը կոչ է անում  հոգ տանել  երկիր մոլորակի համար: Նա նշում է  ջրի և օդի  կեղտոտման,արդյունաբերական [...]

By |2015-06-19T14:03:37+04:00June 19th, 2015|Նորություններ|0 Comments

Մուսուլմանների մոտ սկսվել է Ռամադանը

Հունիսի 17-ի արևամուտից հետո մուսուլմանների մոտ սկսվել է սրբազան ամիսը`Ռամադանը, որը կտևի մինչև հուլիսի 17-ը և կավարտվի Ուրազ-Բայրամ եռօրյա  տոնով: Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է և հատկապես կարևոր ու հարգված է  մուսուլմանների կողմից, քանի որ ավանդության համաձայն հենց այս ամսում է  Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է սուրբ գրքի՝ [...]

By |2015-06-18T10:41:43+04:00June 18th, 2015|Նորություններ|0 Comments

Պապը կոչ է արել անտարբեր չլինել քրիստոնյաների հալածանքների նկատմամբ

<<Radio Vatikan>>-ի տեղեկացմամբ` Հռոմի Պապը հանդիպել է Վատիկանում կայացած <<Օգնություն  Արևելյան եկեղեցիներին>> ասոցիացիայի   լիագումար նիստի մասնակիցների հետ: Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկ I-ը միջազգային հանրությանը կոչ էր արել  վերջապես աչքերը բացել  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների  անասելի տառապանքների նկատմամբ: Կաթոլիկ Հովվապետի    խոսքով     հազարավոր մարդկանց կյանքը ոմանց ավելի քիչ է հետաքրքրում, քան  զենքը և նավթը:Պապը շեշտել էր, որ զայրացնող է   [...]

By |2015-06-18T10:40:23+04:00June 18th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top