Yearly Archives: 2015

Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորել է բոլոր այն եկեղեցիների առաջնորդներին, ովքեր  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: <<Ավելի քան երկու հազար տարի է անցել այդ  լուսափայլ օրվանից, սակայն  այսօր էլ  Հիսուսի Ծնունդը լուսավորում է մարդկանց սրտերը, ջերմացնում սիրով:  Շնորհավորում եմ և ցանկանում հոգևոր ուրախություն  մեր Փրկչի ծննդյան առիթով>>-ասված

Հռոմում կայացել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված կոնֆերանս

Հռոմում ավարտվել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված  լայնամասշտաբ կոնֆերանսը, որը հովանավորել էին  Նոտր Դամի  համալսարանի   մարդու և քաղաքացիական իրավունքների կենտրոնը` Ջորջթաունի կրոնական ազատության կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսին  մասնակցեցին  և ելույթ ունեցան Արևելյան կաթոլիկ եկեղեցիների երկու պատրիարքներ, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում հալածանքների ենթարկված քրիստոնյաներ: << Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին մոռացել են, նրանց թողել և նույնիսկ դավաճանել են Արևմուտքի երկրները:

Դ. Քեմերոն. Հիսուսի ծնունդը հույս է մեզ համար

Մեծ Բրիտանիայի  վարչապետ Դևիդ Քեմերոնը Սուրբ Ծննդյան   իր ուղերձում հայտարարել է, որ քրիստոնեության շնորհիվ  Մեծ Բրիտանիան  դարձել է մյուս բոլոր կրոնների  հետևորդների համար հարազատ տուն: <<Որպես քրիստոնյա երկիր, մենք պետք է հասկանանք և հիշենք, որ  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշանակում է  խաղաղություն, գթասրտություն, կարեկցություն, բարություն  և ամենագլխավորը` հույս: Ես կարծում եմ, որ քրիստոնեական այս արժեքների շնորհիվ

Բ. Օբաման  Սուրբ Ծննդյան տոնի առիթով ուղերձ է հղել ամերիկացիներին

Սուրբ Ծննդյան տոնի առիթով իր ուղերձում  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  կոչ էր արել հիշել  քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին, ովքեր հալածվում են  իսլամիստ  գրոհայինների կողմից: <<Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, որտեղ  Սուրբ Ծննդյան տոնի օրերին  եկեղեցական զանգերը ղողանջել են դարեր շարունակ, այս տարի զանգերը լուռ են: Դա վկայում է քրիստոնյա  համայնքների նկատմամբ <<Իսլամական պետություն>>  խմբավորման կատարած  գազանությունների

Քրիստոնյա աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Դեկտեմբերի 25-ին քրիստոնյա աշխարհը` կաթոլիկներ, բողոքականներ և որոշ ուղղափառ եկեղեցիներ նշում են Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Հանդիսավոր արարողություններ են կատարվում տաճարներում: Դեկտեմբրի 24-ի լույս 25-ի գիշերը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մեծ պատարագ էր մատուցել սուրբ Պետրոսի տաճարում: Պատարագին մասնակցում էր ավելի քան 10 հազար մարդ: Իսկ Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուսը, հավաքվել են հազարավոր ուխտավորներ և

Հռոմի Պապը  դարձել է Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  դարձել է  Կառլոս Մեծի անվան միջազգային  մրցանակի դափնեկիր: Այս մասին տեղեկացրել  են եվրոպական այդ մրցանակի տնօրինության  գրասենյակում, որը գտնվում է  Գերմանիայի Ախեն քաղաքում: Տնօրինությունը հայտարարել էր.<< Եվրամիությունը վերջին ժամանակներում կրում է ճգնաժամեր և անհաջողություններ: Այդ ընթացքում Հռոմի Պապի ելույթները   եվրոպացիներին հուսադրում են  և ոգևորում:  Հռոմի Պապը  <<խղճի ձայնն է>>  և այդ

Մալիում հարձակվել են քրիստոնեական ռադիոկայանի վրա

Reuters-ի տեղեկացմամբ` Մալիի Տոմբուկտու քաղաքում   երեք մարդ է զոհվել քրիստոնեական ռադիոկայանի վրա կատարված հարձակման հետևանքով: Զոհվածներից երկուսը քրիստոնյաներ են`  ռադիոծրագրերի գլխավոր խմբագիր  Ամար Օմարը և նրա օգնականը, իսկ երրորդ զոհը հայտնի մուսուլման ակտիվիստ Աբդելքարիմ  Ագ Ալ-Հաիրն է:  Քաղաքի անվտանգության ուժերի կարծիքով  հարձակումը իրականացրել են  իսլամիստ գրոհայինները, որոնց նպատակն է բախումներ  առաջացնել մուսուլման և քրիստոնյա համայնքների