ԵԱՀԿ-ի շրջանակներում քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ Վատիկանի ներկայացուցիչ, մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը հայտարարել էր, որ քրիստոնյաները ամենահալածվող կրոնական խումբն է ամբողջ աշխարհում: Նրա խոսքով ամենադաժան հալածանքների են ենթարկվում Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, սակայն Եվրոպայում առկա հակաքրիստոնեական տրամադրությունները ևս լուրջ մտահոգության տեղիք են տալիս: <<Իրավական միտումները Եվրոպայում վկայում են կրոնի, կրոնական հաստատությունների և դրանց հասարակական դերի հանդեպ աճող անվստահության մասին: Հատկապես մտահոգիչ է, որ քրիստոնյաներին արգելում են հրապարակայնորեն դավանել իրենց հավատքը և համոզմունքները>>-հայտարարել էր մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը: