ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ Վրաստանի բնակչության մեծ մասի`87%-ի համակրանքը դարձյալ վայելում է Կաթողիկոս -Պատրիարք Իլիա II-ը: Բնակչության շրջանում ունեցած մասսայականությամբ երկրորդ տեղում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին է, իսկ երրորդում `պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան: Նշենք, որ սոցիոլոգիական հարցումները անցկացվել են ապրիլ ամսին, որին մասնակցել է ավելի քան չորս հազար երեք հարյուր մարդ: Վրաստանում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի Զարգացման և համագործակցության միջազգային գործակալությունը: