<<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները այս տարվա սկզբից մինչ օրս Սիրիայում հավաքագրել են ավելի քան հազար երեխայի: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանների տվյալներով երեխաներին հավաքագրում են հատուկ գրասենյակների միջոցով, որոնք գտնվում են Խոմս և Խամա նահանգներում: Երեխաներին օգտագործում են նաև որպես մահապարտների: Վերջին մի քանի օրերի ընթացքում անչափահաս մահապարտները պայթեցրել էին տրանսպորտային միջոցներ: Ոչ պաշտոնական տվյալներով իսլամիստների շարքերում կռվող 150 երեխա զոհվել է: