Հայտնի է դարձել, որ հունվարի 15-ի երեկոյան Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը: Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և1972 թվականից բնակվում են Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում: Նրանք արդեն ութսուն տարեկան են: Էլիոտ ամուսիններին առևանգել են տնից, որը գտնվում է նրանց կառուցած հիվանդանոցի հարևանությամբ: Բժիշկ Քենը այդ շրջանում միակ վիրաբույժն է: Հաճախ ստիպված է լինում մեկ ամսվա ընթացքում ավելի քան 150 վիրահատություն կատարել: Միսիոներների որդին`Ստեֆան Էլիոտը The Australian պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ ծնողների մասին դեռևս ոչինչ հայտնի չի և շնորհակալություն էր հայտնել տեղի բնակչությանը, ինչպես նաև ավստրալիացիներին աջակցելու համար: Առևանգողներին կոչ էր արել ազատել ամուսիններին , ովքեր երկար տարիներ ծառայել են տեղի բնակիչներին, բժշկել, օգնել: Էլիոտ ամուսինները մեծ հարգանք են վայելում տեղի բնակչության շրջանում: