Բիրմինգհեմում ավարտվել է <<Հույսի փառատոնը>>, որը կազմակերպել էր հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը: Փառատոնի երեք օրերի ընթացքում միասին երկրպագելու և աղոթելու, Ավետարանի քարոզ լսելու համար հավաքվում էր մի քանի տասնյակ հազար մարդ: Փառատոնի ժամանակ ավելի քան1600 մարդ Հիսուսին ընդունել է, որպես Տեր և Փրկիչ , իսկ համացանցի միջոցով միջոցառմանը հետևել էր 16 հազար մարդ 100 երկրներից: Փառատոնի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ տեղի եկեղեցիների առաջնորդները նպատակ ունեն Աստծո Խոսքի օգնությամբ պայքարել մեղքի դեմ: << Երբ գտնվում եք մարդկանց շրջապատում, ձեր դեմքին ժպիտ կա: Երբ տուն եք վերադառնում, ապա գիտակցում եք, որ ձեր կյանքը կործանվում է: Ես ցանկանում եմ դուք իմանաք, որ անկախ ձեր խնդիրներից Աստված սիրում է ձեզ և Հիսուս Քրիստոսը բոլոր խնդիրների պատասխանն է>>-իր քարոզի ժամանակ ասել էր Ֆրանկլին Գրեհեմը: Փառատոնի ժամանակ երկրպագությունը առաջնորդում էին Քերի Ջոբը, Տաշա Կոբսը և Մայքլ Ու. Սմիթը, << Newsboys>> խումբը և այլ հայտնի կատարողներ:Նշենք, որ <<Հույսի փառատոնը>> ամեն տարի անցկացնում է Բիլլի Գրեհեմի անվան ասոցիացիան աշխարհի տարբեր եկրներում` նպատակ ունենալով քարոզել Ավետարանը: