Charisma News-ի տեղեկացմամբ` երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի 12 քաղաքներում  կայացել են   փառաբանության և երկրպագության ծառայություններ, որին մասնակցել են  ավելի քան 130 հազար մարդ, որոնցից 10 հազարը  ապաշխարել են,  Հիսուսին ընդունել Տեր և Փրկիչ: Այս միջոցառումը կազմակերպել էին Premier Productions ծառայությունը,  Compassion International միջազգային  հիմնադրամը  և տեղի եկեղեցիների առաջնորդները: Ծառայությունները անցնում էին լեփ լեցուն դահլիճներում, մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ  60 ժամ տևած  երկրպագության, փառաբանության և աղոթքի ծառայություններին մասնակցել էին  Կերի Ջոբը, Լորեն  Դայգլը, ինչպես նաև Hillsong UNITED,  Bethel Music, Jesus Culture, Passion, Crowder խմբերը: Premier Productions ծառայությan հովիվ Շեյն Քվիքի խոսքով իրենց ակնկալիքները գերազանցվել են: << Շնորհակալ ենք Տիրոջը այն ամենի համար ինչ Նա արեց այս օրերի ընթացքում>>-ասել էր Շեյն Քվիքը