Հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը կոչ է արել արգելել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին Չատանուգա քաղաքում Քուվեյթից գաղթած 24-ամյա երիտասարդի ձեռքից ամերիկացի ծովային 4 հետևակայինների են զոհվել: << Մուսուլմանները հարձակվում են մեզ վրա մեր տանը և արտերկրում: Մենք պետք է դադարեցնենք մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ այնքան ժամանակ, քանի դեռ չենք լուծել իսլամից բխող սպառնալիքի հարցը>>- գրել է Գրեհեմը Facebook-ի իր էջում: Նրա կարծիքով ԱՄՆ եկող ցանկացած մուսուլման կարող է արմատական հայացքների տեր լինել և կարող է սպանություններ գործել իր կրոնի, Մուհամեդ մարգարեի պատվին: << 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկան արգելեց ճապոնացիների և գերմանացիների ներգաղթը: Իսկ հիմա ինչու ենք թույլատրում մուսուլմաններին: Տեղեկացրեք ձեր կոնգրեսականներին, որ դրան պետք է վերջ դրվի>>-եզրափակել էր Գրեհեմը` միաժամանակ կոչ անելով աղոթել զինվորական ծառայության մեջ գտնվող տղամարդկանց և կանանց համար, ովքեր ծառայում են ամերիկյան ազգի անվտանգության համար: