Դեթրոյթում կայացել է քրիստոնյա և մուսուլման հեղինակավոր հոգևորականների հանդիպումը, որը նախաձեռնել էր ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Բիլալ Կապալանին: Հանդիպման ժամանակ, որին մասնակցել էին հոգևոր 20 առաջնորդներ, նախագահել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Հանդիպման գլխավոր թեման էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների պայմաններում քրիստոնյաների և մուսուլմանների միմյանց աջակցելու հարցը: Մասնակիցները խոսել էին մասնավորապես <<Իսլամական պետություն>> տխրահռչակ խմբավորման գործունեության մասին: Հանդիպման արդյունքում ներկաները քրիստոնյաներին և մուսուլմաններին կոչ էին արել համախմբել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարելու համար: