Fides-ի համաձայն` շարունակվում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնը բոլոր հարանվանություններում նույն օրը նշելու հարցի շուրջ քննարկումները: Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս II-ի խոսքով Հարության տոնը տարբեր օրեր նշելու ավանդույթը «պատմական խնդիր է» և չունի դավանաբանական նշանակություն: Նա առաջարկել է, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները Սուրբ Հարությունը տոնեն ապրիլի երրորդ կիրակին: Այս մասին Թավադրոս II Պատրիարքը հայտարարել էր երիտասարդության հետ Ամստերդամում կայացած հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Պատրիարքը այս առաջարկով նամակ էր ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: