Anadolu լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Կրոնի հարցերով վարչությունը առաջին անգամ հրատարակել է  հայերեն լեզվով Ղուրան: «Մենք հույս ունենք, որ  իսլամից դեռևս անտեղյակ   մարդիկ կարող են ծանոթանալ նաև հայերեն լեզվով թարգմանված Ղուրանի միջոցով»- ասել է կրոնական պարբերականների հարցերով գլխավոր տնօրեն Դիանեթ Յուքսալ Սալմանը:Նրա խոսքով այդ նախագիծը իրականացվել է չորս տարում, իսկ միայն  թարգմանությունը տևել է երկուսուկես տարի: Ղուրանի հայերեն տեքստը ստուգել են  վարչության փորձագետները և Թուրքիայի համալսարանների  աստվածաբանական ֆակուլտետների պրոֆեսորները: Հրատարակվել է գրքի  չորս հազար օրինակ արևելահայերենով և արևմտահայերենով: