Լիբանանում կայացել է Սիրիայում ընթացող պատերազմը դադարեցնելու հարցին նվիրված եկեղեցական խորհրդի նիստը, որը ղեկավարել էր Համայն Արևելքի և Անտիոքի Պատրիարք, հունա կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Գրիգոր 3-րդ Լահամը: Պատրիարքը իր խոսքում Սիրիայում ընթացող պատերազմը անվանել էր ցեղասպանություն և 3-րդ Համաշխարհային պատերազմ, որի պատճառով վիթխարի կորուստներ է կրում սիրիացի ժողովուրդը: Նա աշխարհի բոլոր պետություններին կոչ էր արել միավորել ջանքերը և կանգնեցնել ռազմական գործողությունները: << Այս կոչը խղճի ճիչ է>>-ասել էր Պատրիարք Լահամը` հավելելով, որ իրենց կողմից ձեռնարկվում են և կձեռնարկվեն բազմաթիվ միջոցներ պատերազմը դադարեցնելու համար: