Հունիսի 21-ին երկօրյա այցով Թուրին է այցելել Հռոմի Պապը: Քաղաքի գլխավոր կաթոլիկ տաճարում, որտեղ ցուցադրվում է Հիսուսի պատանը, Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել,  աղոթել և խոնարհվել էր պատանի առջև: Իտալական ԶԼՄ-ների տեղեկացմամբ Պապը Թուրին էր ժամանել Իտալիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռով: Այցի սկզբում Պապը հանդիպել էր   այդ տարածաշրջանի  գործարարների, գյուղատնտեսության ոլորտի աշխատողների հետ: Երկօրյա  այցի շրջանակներում կաթոլիկ Հովվապետը կհանդիպի նաև  երիտասարդության,  անդամալույծների, տեղի հոգևորականության հետ: Նշենք, որ քրիստոնյա աշխարհի համար սրբազան այդ մասունքը` պատանը Թուրինի գլխավոր կաթոլիկ տաճարում ցուցադրվում է ապրիլի19-ից մինչև հունիսի 24-ը: