Ռուսաստանը մարտահրավեր է նետել չարի ուժերին և երկրին սպասվում են դժվարին ժամանակներ: Այս մասին հավատացյալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սինոդի Եկեղեցու և հասարակության կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը: <<Ռուսաստանը և ողջ աշխարհը ապրում են հատուկ ժամանակներ: Ամենայն հավանականությամբ առաջիկա տարիները հեշտ չեն լինելու ինչպես մեր երկրի, այնպես էլ նրա հարևանների և ընդհանրապես ամբողջ աշխարհր համար: Շատ հակասություններ են հասել իրենց գագաթնակետին և դրանք լուծում են պահանջում: Իսկ լուծումները կարող են բազմազան լինել>>-հայտարարել էր Վսևոլոդ Չապլինը: Նրա խոսքով Ռուս եկեղեցին և Պատրիարք Կիրիլը <<չեն վախենում չարին չար անվանել, բացահայտել սուտը, արդի աշխարհի պայմաններում հայտարարել, որ անհրաժեշտ է և հնարավոր է ապրել Հիսուս Քրիստոսում ոչ միայն մեկ մարդու, այլ նաև հասարակության, ժողովուրդների համար: Շարւնակելով իր խոսքը Չապլինը ասել էր.<<Այսօր Ռուսաստանը, մեր եկեղեցին մարտահրավեր են նետում չարին: Եվ բոլոր չար ուժերը` տեսանելի և անտեսանելի, դուրս են եկել մեր դեմ: Գիտենք, որ ներկայումս Ռուսաստանին համարում են գլխավոր թշնամին, ներկայացնում են իբրև դժոխքի ծնունդ: Ռուս եկեղեցուն էլ փորձում են ներկայացնել մարդու ազատությունը ճնշող ինչ որ սարսափելի մի բան>>: Նա նշել էր նաև, որ իրենց ուղղափառ համարող որոշ մարդիկ դիտավորյալ ամեն բան անում են, որպեսզի խառնաշփոթ առաջացնեն եկեղեցու կյանքում, եկեղեցին վարակեն բարեփոխումների կամ կեղծ պահպանողականության հիվանդությամբ, որոնք հպարտության հետևանք են և բոլորովին նպատակ չունեն որևիցե հոգևոր արժեք պահպանել: