Չինաստանում արագորեն   ավելանում է քրիստոնյաների թիվը: Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Ռոդնի Ստարկի տվյալներով 1980 թվականին  Չինաստանում քրիստոնյաների թիվը  կազմում էր 10 միլիոն մարդ, մինչդեռ  2014 թվականին  նրանց թիվը հասել է 100 միլիոնի: Իսկ CNA կաթոլիկ գործակալության  համաձայն, յուրաքանչյուր տարի այդ երկրում  Հիսուս Քրիստոսի հետևորդների թիվը ավելանում է 7%-ով: Քրիստոնեություն ընդունած չինացիների շրջանում  մեծ է բարձրագույն կրթություն  ունեցող անձանց թիվը: Ռոդնի Ստարկի  կարծիքով այդ մարդկանց   այլևս չէր բավարարում  ավանդական փիլիսոփայական և կրոնական ուսմունքները (դաոսականություն, կոնֆուցիականություն, բուդդայականություն), քանի որ դրանք  չեն օգնում մարդկանց  հարմարվել կյանքին արդի աշխարհում