Ընթացիկ տարում Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող քարոզիչ Նիկ Վույչիչը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Այս տեղեկությունը հաստատել են նախագահի աշխատակազմում: <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատու են իրենց երկրի քաղաքացիների համար: Նրանցից շատ բան կարելի է սովորել, սակայն ինձ մշտապես հետաքրքրել է նրանց ներաշխարհը: Երկրի ղեկավարները իմաստուն են, հրաշալի զրուցակիցներ, նրանց հետ հետաքրքիր է: Սովորաբար նախագահների հետ զրուցել եմ բարեգործության, աղքատության նկատմամբ վերաբերմունքի, երեխաների օգնության և այլ հարցերի մասին>>-պատմել է Նիկ Վույչիչը <<Собеседник>> շաբաթաթերթին տված հարցազրույցում: Ի դեպ Նիկ Վույչիչը հանդիպել է 13 պետությունների ղեկավարների հետ: