Նիգերիայում կայացել է աֆրիկյան մայրցամաքում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Արձանը տեղադրել են Նիգերիայի հարավ արևելքում գտնվող Աբաջի քաղաքում,քանի որ ծնունդով հենց այդ քաղաքից է արձանի պատվիրատու և այդ նախագծի ֆինասնավորող, նավթա-գազային ոլորտի գործարար Օբինա Օնուոխան: Հիսուս Քրիստոսի սպիտակ մարմարից պատրաստված արձանը կշռում է 40տոննա, իսկ բարձրությունը 8մ 53 սմ է: Արձանի օծման արարողությունը կատարել էր Օռլու թեմի եպիսկոպոս Օգոստինոսը: << Այս հրաշալի արձանը հավատքի խորհրդանիշ է ոչ միայն կաթոլիկների համար, այլ նաև բոլորի, ովքեր կանցնեն արձանի մոտով>>-հայտարարել էր եպիսկոպոսը: