Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինա կատարած մեկօրյա այցի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, որին ներկա էր գտնվել ավելի քան 65 հազար մարդ: Պատարագի ժամանակ Պապը իր քարոզում անդրադարձել էր պատերազմի թեմային: Նա ասել էր.<<Պատերազմը դա մարդկանց բռնի տեղահանում է, կանայք են, երեխաներ և ծերունիներ փախստականների ճամբարներում, ավերված տներ, անհամար զոհեր: Թող երբեք պատերազմ չլինի>>: Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ արդի աշխարհը ապրում է <<3-րդ համաշխարհային պատերազմի զգացողությամբ: Այն ընթանում աշխարհի տարբեր մասերում, սակայն ամբողջությամբ մենք զգում ենք պատերազմի մթնոլորտը>>:Իր այցի ժամանակ կաթոլիկ Հովվապետը հանդիպել էր մուսուլման, ուղղափառ և հրեական համայնքների ներկայացուցիչների , ինչպես նաև բոսնիացի, սերբ և խորվաթ քաղաքական գործիչների հետ: Պապը կոչ էր արել հաղթահարել կրոնական և ազգային հողի վրա տեղի ունեցած տարանջատումը: Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր նաև երիտասարդության հետ: Նշենք, որ Ֆրանցիսկ I-ի այցը Բոսնիա և Հերցեգովինա նպատակ ուներ հաշտեցնել տարբեր կրոնական և ազգային համայնքներին: << Ես գալիս եմ ձեզ մոտ, որպեսզի աջակցեմ էկումենիկ և միջկրոնական երկխոսությանը,նպաստեմ խաղաղ գոյակցությանը ձեր երկրում>> այցից առաջ հայտարարել էր Պապը: