The Guardian-ի տեղեկացմամբ`  <<Մայրերը խաղաղություն են ուզում>>  եվրոպական կազմակերպության  կին անդամները  իսլամիստների շարքերում կռվող իրենց զավակներին ուղղված  նամակ են տարածել սոցիալական ցանցերում: << Մեր երեխաներին    ավելի հաճախ հավաքագրում են  համացանցում: Կարծում ենք, որ հավաքագրողների հետ պետք է պայքարենք իրենց զենքով, դրա համար էլ մեր կոչը  տեղադրել ենք սոցիալական ցանցերում>>-ասել էր Կանադայից  Քրիս Բուդրոն, ում որդին մեկ տարի առաջ սպանվել է Սիրիայում: Համացանցում տարածված նամակում ասված է.<< Դուք մեզնից հեռացաք մեր կամքին հակառակ, դուք վտանգում եք ձեր կյանքը, խլում այլոց կյանքերը; Այդ կերպ դուք ոտնակոխ եք անում մեր կյանքերը, մեր ցավը>>: Հայտնի է, որ վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ-ից  հազարավոր երիտասարդներ  միացել են իսլամական ծայրահեղականներին և կռվում են Իրաքում, Սիրիայում: Նշենք, որ  <<Մայրերը խաղաղություն են ուզում>>  կազմակերպության անդամներ են  յոթ երկրներ, այդ թվում Կանադան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: