Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը վերջերս Վատիկանում ընդունել էր ծառայությունը կատարելիս զոհված իտալացի վեց հարյուր ոստիկանների հարազատներին: Պապը իր խոսքում բարձր է գնահատել իրավապահների աշխատանքը: Նա հատկապես նշել է բռնության և կաշառակերության դեմ մղվող պայքարում ոստիկանների ցուցաբերած արիությունը, նրանց պարտքի և կարգապահության զգացումը, ինչպես նաև ինքնազոհողության ոգին: << Ոստիկանական ծառայությունը առաքելություն է >>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նրա կարծիքով հասարակությունը պարտական է ոստիկաններին, որոնց ծանր աշխատանքը հնարավորություն է տալիս առօրյա կյանքով ապրել` չվախենալով հանցագործներից: