Շվեյցարիայի Կուր քաղաքի թեմը ոստիկանություն է դիմել`խնդրելով ապահովել եպիսկոպոս Վիտուս Խուոնդերի անվտանգությունը: Այն բանից հետո, երբ եպիսկոպոսը կոշտ արտահայտություններ էր արել համասեռամոլների վերաբերյալ, նրան սկսել են սպառնալ, հոգևորականը ստանում է անանուն սպառնալիքներ:Այս մասին տեղեկացրել է թեմի մամուլի քարտուղար Ջուզեպե Գրաչան: Նրա խոսքով եպիսկոպոս Խուոնդերը հրաժարվել է դիմում ներկայացնել ոստիկանություն` հայտարարելով, որ աղոթում է իրեն սպառնացողների համար: Տեղեկացնենք, որ հուլիսի վերջերին Գերմանիայում կայացած կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթում եպիսկոպոս Խուոնդերը նշել էր, որ Աստվածաշունչը խիստ քննադատում է միասեռ կապերը և մեջբերում էր կատարել Ղևտացիների գրքից.<<Եվ եթե մի մարդ կնկան հետ պառկելու պես մի արուի հետ պառկի, երկուսն էլ պղծություն արին. անպատճառ պիտի մեռցնվին,նրանց արյունը իրանց վրա լինի>> (Ղևտացիների 20: 13): Եպիսկոպոսի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել համասեռամոլ ակտիվիստների շրջանում: Հոգևորականին մեղադրում են բռնության կոչեր անելու համար: Ի դեպ` օգոստոսի 12-ին եպիսկոպոս Վիտուս Խուոնդերին ներողություն էր խնդրել նրանցից, ովքեր << վիրավորվել էին իր ելույթից>>: