<<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպության հետ ունեցած  զրույցների ժամանակ Մելքիդների հույն կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգոր III Լահամը  բազմիցս իր դժգոհությունն է հայտնել  Սիրիայի նկատմամբ արևմտյան երկրների վարած քաղաքականությունից: <<Օգնելով սիրիացի ապստամբներին Արևմուտքը անուղղակիորեն օգնում է <<Իսլամական պետությանը>>: Վաղ թե ուշ ապստամբներին ուղարկված ֆինանսները ընկնելու են  իսլամիստների ձեռքը: Ես մշտապես  ականատես եմ այդ ամենին>>-ասել էր Պատրիարքը:  Նրա խոսքով ավելի քան կես միլիոն սիրիացի  քրիստոնյաներ ստիպված էին  հեռանալ իրենց տներից և հույս ունեն հասնել Եվրոպա: Տվյալներ կան, որ մոտ 50 հազար սիրիացիներ  արդեն բնակվում են Շվեդիայում, իսկ ավելի քան 40 հազարը Գերմանիայում են: << Մարդիկ վախենում են ահաբեկչությունից և հեռանում, սակայն շատ են նաև այն մարդիկ, ովքեր  որոշել են մնալ և նոր կյանք կառուցել Սիրիայում: Եկեղեցիները լիքն են թեմի անդամներով, մարդիկ աշխատում են, երեխաները դպրոց գնում: Իսկ մենք, քահանաներս  մինչև վերջ մնալու ենք մեր ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք մեռնել նրանց համար  կամ նրանց հետ: Մենք կմնանք, որպեսզի մարդիկ  կարողանան ապրել  >>-ասել էր   Գրգոր III Լահամը: