Ամերիկյան << Newsmax>> հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ Ուիլյամ Վյուրլը անդրադարձել էր հղիության արհեստական ընդհատումներին և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: Նա հայտարարել էր. << Մենք պրակտիկորեն անտարբեր ենք դարձել բռնությունների նկատմամբ և տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ են դրանք կատարվում, մարդկային կյանքի նկատմամբ ինչպիսի արհամարհանքով>>: Կարդինալը համոզված է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների ներկայիս սերունդը, որը մեծացել է հղիության արհեստական ընդհատումների օրինականցումից հետո ընկած ժամանակահատվածում, սովորել է, որ կարելի է մարդուն զրկել կյանքից, եթե այդ մարդը պետք չի, այսինքն այն, ինչ կատարվում է հղիության ընդհատումների ժամանակ: << Մենք ստեղծել ենք ազգային գիտակցություն, որը ծայրահեղ արժեզրկում է մարդկային կյանքը և դրա հետևանքն է բռնությունների ալիքը, որոնց ականատես են լինում աշխարհի տարբեր տարածաշրջաններում>>-նշել էր կարդինալը: Անդրադառնալով առողջապահության ոլորտում կատարված մի շարք փոփոխություններին, որոնց թվում է կրոնական բժշկական հաստատություններին հղիության արհեստական ընդհատումներ անցկացնելու պարտադրանքը, կարդինալ Վյուրլը ասել էր.<<Կառավարությունը իրավունք չունի մեզ ցուցում տալ ինչը կարելի է անել կամ ինչը ոչ, եթե խոսքը վերաբերում է այն բանին, որը մենք անբարո ենք համարում>>: