Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից առևանգված 27 եթովպացի քրիստոնյաներ ազատ են արձակվել Եգիպտոսի միջամտության շնորհիվ: Գերությունից ազատված քրիստոնյաներին մայիսի 7-ին ընդունել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին: Քրիստոնյաներին ազատագրելու գործողությունների մանրամասնությունների մասին ոչինչ հայտնի չի, սակայն եգիպտական լրատվամիջոցները հաստատել են, որ այդ գործողություններին ուղղակիորեն մասնակցել են Եգիպտոսի բանակը և հետախուզությունը: Նախագահ աս Սիսին միայն հայտարարել էր. <<Եգիպտոսի իշխանությունները բոլոր ջանքերը ներդրել են ազատելու և պաշտպանելու եթովպացի մեր եղբայրներին>>: Եգիպտոսի գործողությունները բարձր գնահատականի են արժանացել Եթովպիայի կառավարության և քաղաքական գործիչների կողմից: