Ռուսաստանի  Հրեական  համայնքների դաշնության մամուլի ծառայության համաձայն` Ռուսաստանի Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ  պայմանավորվել  են  համատեղ պայքարել  կրոնական և ազգային անհանդուրժողականության  դեմ ամբողջ աշխարհում: Նման որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի,   Ռուսաստանի  Հրեական  համայնքների դաշնության   նախագահ Ալեքսանդր Բորոդայի  և Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարի հանդիպման ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը  ծանոթացել էր Հրեական թանգարանի նմուշներին  և բարձր գնահատել թանգարանի գործունեությունը միջմշակութային, միջազգային, միջկրոնական և սոցիալական հանդուրժողականության ոլորտում: << Այս օրերին, երբ նշում ենք Հաղթանակի 70-ամյակը, բոլորիս համար կարևոր է մտածել և գործել այնպես, որպեսզի  երիտասարդ սերունդը  մեծանա  մերձավորին  հասկանալու, հարգելու ցանկությամբ և ունակությամբ>>-ասել էր Բերլ Լազարը: Նրա կարծիքով կրոնական և ազգային անհանդուրժողականության խնդիրը հաջողությամբ լուծելու համար  բացի կիրառվող  միջոցներից անհրաժեշտ է  ճիշտ դաստիարակել երիտասարդ սերնդին: << Մենք համոզված ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը Հրեական թանգարանին և հանդուրժողականության կենտրոնին հնարավորություն կտա գործել  բոլոր երկրներում, ինչը  կարևոր քայլ կլինի  մեր համընդհանուր նպատակին ` այն է  բարոյականության ամրապնդմանը հասնելու  ողջ աշխարհում>>- հանդիպման արդյունքների մասին ասել էր  Ալեքսանդր Բորոդան: