<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները ևս մեկ պատմական հինավուրց տաճար են պայթեցրել Իրաքի Մոսուլ քաղաքում: <<Օգնող մայր>> տաճարի պայթեցման ժամանակ զոհվել են հարևանությամբ գտնվող 4 երեխաներ: Տաճարը ավելի քան հազար տարեկան էր և գտնվում էր քաղաքի կենտրոնում: Նշենք, որ իսլամիստ գրոհայինները Մոսուլ քաղաքը գրավել են անցյալ տարվա հունիսին, երբ իրաքյան բանակը արագորեն լքել էր քաղաքը: Մեկ տարվա ընթացքում գրոհայինները պայթեցրել են բազմաթիվ տաճարներ և մզկիթներ, ինչպես նաև այրել են քաղաքի կենտրոնական գրադարանին պատկանող 10 հազար գրքեր: