Ինդոնեզիայում ոստիկանական հատուկ նշանակության ուժերին հաջողվել է կանխել ահաբեկչությունները եկեղեցիներում: Պայթյունները ծրագրավորված էին իրականացնել օգոստոսի 17-ին` Ինդոնեզիայի Անկախության օրը: Ոստիկանությունը պարզել էր, որ պայթյունները կատարվելու էին Սոլո քաղաքի քրիստոնեական տաճարներում, իսկ ևս մեկ պայթյուն էլ ոստիկանական տեղամասում:Ներկայումս ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնցից երկուսը պատրաստում էին ռումբեր և պայթուցիկներ, իսկ երրորդը իրականացնելու էր հարձակումները: Ձերբակալվածների բնակարաններում գտել են պայթուցիկ սարքեր պատրաստելու քիմիական նյութեր, <<Իսլամական պետություն>> խմբավորման դրոշներ: Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների տվյալներով ներկայումս Իրաքում և Սիրիայում իսլամիստների շարքերում կռվում են ավելի քան 500 ինդոնեզացիներ: Հավանական է, որ նրանք հայրենիք վերադառնալուց հետո կփորձեն ստեղծել ընդհատակյա ահաբեկչական ցանց: