Fides գործակալության համաձայն` Սինայի թերակղզու հյուսիսում ռազմական հենակայանների վրա իսլամիստ ծայրահեղականների կատարած մի շարք հարձակումներից հետո Եգիպտոսի Ղպտի եկեղեցին հայտարարություն է արել, որում իր աջակցությունն է հայտնել երկրի զինված ուժերին: Հայտարարության մեջ ասված է, որ եկեղեցին աղոթում է երկրի և բանակի համար, որը պայքարում է <<չարի ուժերի դեմ>>: Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եգիպտոսի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, քահանա Ռաֆիկ Գրեյչը: Նա ահաբեկչության դեմ պայքարելու համար ազգային միաբանության կոչ է արել: Քահանան հայտարարել է, որ քրիստոնյաները Եգիպտոսի նախագահի հետ են և բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ: