ԱՄՆ-ի հարավային չորս նահանգներում գրանցվել են սևամորթ թեմերին պատկանող եկեղեցիների հրդեհման դեպքեր, որոնց արդյունքում տուժել են վեց տաճարներ: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` հաստատվել է, որ եկեղեցիներից երեքը հրկիզել են: Կարծիքներ կան, որ դրանք կատարել են ռասայական ատելության հողի վրա: Ի դեպ հրկիզման այս դեպքերը հաջորդել են Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքի սևամորթների եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ սպիտակամորթ երիտասարդը կրակել էր եկեղեցում ներկա հավատացյալների վրա: Զոհվել է 9 մարդ: