ԱՄՆ-ի կաթոլիկ եպիսկոպոսները ողբերգական սխալ են անվանել Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները երկրի բոլոր նահանգներում օրինականացնելու որոշումը: <<Անկախ Գերագույն դատարանի անդամների կարծիքից, մարդու և ամուսնության էությունը անփոփոխ է մնում և չի կարող փոփոխվել>>-ասված է ԱՄՆ-ի Եպիսկոպոսական կոնֆերանսի և քրիստոնեական այլ համայնքների համատեղ հայտարարությունում: Եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ, մոնսինյոր Ջոզեֆ Կուրտցը կաթոլիկներին կոչ է արել շարունակել քայլել հավատքով, հույսով և սիրով: Նա հորդորել է. <<Սիրեք մերձավորին, այդ թվում նաև բոլոր նրանց, ովքեր ատում են մեզ կամ ցանկանում են մեզ պատժել մեր հավատքի և բարոյական համոզմունքների համար>>: Նշենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի միասեռ ամուսնությունները օրինականացվում են բոլոր նահանգներում: Մինչ օրս ամերիկյան 50 նահանգներից 37-ն է օրինականացրել այդ ամուսնությունները: