Նոյեմբերի 12-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տաճարի վրա զինված հարձակման պատճառով ոստիկանության սպա է վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ 3 անհայտ անձիք Գիզայի բուրգերի թաղամասում մոտոցիկլերով մոտեցել էին անգլիկան տաճարին ու կրակ բացել մուտքի մոտ հսկող ոստիկանների վրա։ Ներկայումս տաճարի շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հանցագործներին փնտրում են: