Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների ժողովը կայանալու է 2016թվականի հունիսի 19-ին Կրետե կղզում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ասել էր. << Ժողովը չի կայանա Ստամբուլում: Մեր եկեղեցու դիրքորոշումը հարգել են և ընդունել: Ժողովը Կրետե կղզում անցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել Կոստանդնուպոլսի Պատրիարքը>>: Նշենք, որ ուղղափառ եկեղեցիների ընդհանրական ժողով չի կայացել արդեն ավելի քան հազար տարի: 2014 թվականին որոշում էր ընդունվել հանդիպումը անցկացնել Ստամբուլում, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվելու պատճառով Ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվել էր մասնակցել ժողովին, եթե այն կայանար Ստամբուլում: