Թուրքական Hurriyet թերթի տեղեկացմամբ` Ստամբուլում ոստիկանությունը ոչնչացրել է ուսումնական ճամբարը, որտեղ << Իսլամական պետություն>> խմբավորման գործակալները Ուզբեկստանից և Տաջիկստանից եկած պատանիներին պատրաստում էին կռվելու իսլամիստների շարքերում: Այդ ճամբարը գտնվում էր Ստամբուլի ասիացիներով բնակեցված Պենդիկե թաղամասում: Թերթի համաձայն` Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժինը հատուկ գործողություններ էր իրականացրել, որի արդյունքում ձերբակալել են Ուզբեկստանի և Տաջիկստանի 53 քաղաքացիների, որոնցից 24-ը մինչև 18տարեկան պատանիներ են: Նրանց արմատական իսլամ և պատերազմելու հմտություններ էին սովորեցնում: Ձերբակալվածները պատրաստվում էին մեկնել Իրաք և Սիրիա իսլամիստ գրոհայիններին միանալու համար: Ոստիկանության տվյալներով Պենդիկե թաղամասում ուզբեկները և տաջիկները նկուղները վարձակալությամբ տալիս են <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամներին, ովքեր այդ նկուղները վերածում են իսլամիստ գրոհայիններ պատրաստելու վարժական ճամբարների: