Թուրքիայում ուղղափառ, կաթոլիկ, հայկական, սիրիա-յակովիտյան և ավետարանական քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Կոստանդնուպոլսի պատրիարքարանում <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>> գրքի շնորհանդեսին: Գիրքը նախատեսված է մուսուլման ընթերցողի համար: << Մեր պարտքն է մուսուլման մեր քույրերին և եղբայրներին ճշմարիտ տեղեկություններ տալ քրիստոնեության մասին, որի ներկայությունը այս հողում դարերի պատմություն ունի>>-հայտարարել էր Պատրիարք Բարդուղիմեոսը: Նրա խոսքով գրքի վրա կատարված աշխատանքը միաբանել է տեղի քրիստոնյա համայնքներին: Շնորհանդեսին ներկա էին եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Ստամբուլում և Անկարայում Սիրո- յակովիտյան եկեղեցու առաջնորդական տեղապահ, միտրոպոլիտ Մար Ֆիլիկսինոս Յուսուֆ Չեթին, կաթոլիկ եպիսկոպոս Լուի Պելատրը, Թուրքիայի ավետարանական եկեղեցիների միության նախագահ, հովիվ Իհսան Օզբեկը: Նշենք, որ գրքի աշխատանքների համար հանձնաժողով էր ստեղծվել 2002 թվականին, երբ Թուրքիայի կրթության նախարարությունը դիմել էր հայկական դպրոցների ուսուցիչներին` խնդրելով քրիստոնեության վերաբերյալ մի քանի բացատրություններ տալ կրոնական մշակույթի և էթիկայի դասագրքի համար: Ուսուցիչները խորհրդի համար դիմել էին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկացրել էր համայն Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Բարդուղիմեոսին: Շուտով հանձնաժողով են ստեղծում , որի կազմում մտնում են Թուրքիայում գործող քրիստոնեական բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները: Գրքի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2005թվականին: Տպագրվել է <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>>գրքի 13 հազար օրինակ: