American Herald Tribune թերթի համաձայն` Թեհրանում կայացած համընդհանուր աղոթքի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդներից Այաթոլա Մուհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի առաջնորդությամբ հազարավոր մուսուլմաններ աղոթել են Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարող ռուսական զինված ուժերի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իր քարոզում Այաթոլան խոսել էր ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահի դերի մասին:Նա անդրադարձել էր նաև պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև լարված հարաբերություններին և հույս էր հայտնել, որ այդ երկու երկրները խոհեմ քաղաքականություն կվարեն ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: <<Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել>>-ասել էր Այաթոլա Քերմանին: