Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին: Նա հայտարարել է, որ Աստված է օգնել իրեն հաղթելու մարտում: Այդ մրցամարտից հետո 27-ամյա Թայսոնը գերծանր քաշային կարգում չեմպիոն է դարձել WBA, IBF, WBO, IBO տարբերակներով: Նա վերջ դրեց ուկրաինացի բռնցքամարտիկ Կլիչկոյի տաս տարի տևած բացարձակ չեմպիոնությանը և վերցրեց նրա չեմպիոնի բոլոր գոտիները: Մրցամարտից հետո Ֆյուրին փառաբանել էր Աստծուն և հայտարարել.<< Ես այս մարտը հաղթեցի իմ Տիրոջ, իմ Փրկչի զորությամբ: Նա տվեց ինձ այս հաղթանակը: Շնորհակալ եմ Քեզ Հիսուս>>-ասել էր բռնցքամարտիկը: Այս խոսքերը լսել էին միլիոնավոր հեռուստադիտողները և մրցամարտի ներկաները : Նշենք, որ Թայսոն Ֆյուրին մշտապես դեմ է հանդես եկել և քննադատել է հասարակության մեջ Աստծուն դեմ արժեքների օրինականացմանը: